Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» մրցաշրջանն ավարտեց պարտությամբ

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում  7-10-րդտեղերի համար պայքարող Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց  Երևանի «Փյունիկի» հետ: Թիմն այս մրցաշրջանի տնային առաջին հանդիպումն անցկացրել էր հենց «Փյունիկի» հետ, ու ստացվեց այնպես, որ նույն մրցակցի հետ «Ուրարտուն» անցկացրեց նաև վերջին հանդիպումը։
Նախորդ խաղի համեմատ Ալեքսանդր Գրիգորյանը զգալի փոփոխություններ էր կատարել, այս անգամ խաղալու հնարավորություն էին ստացել նաև երիտասարդ ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանն ու Սամվել Հակոբյանը, որոնք նշեցին իրենց նորամուտը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։
Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի տղաները բավականին ագրեսիվ էին գործում հարձակման գծում, խնդիրներ ստեղծելով «Փյունիկի» պաշտպանների համար։ 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Եվգենի Օսիպովը օդային պայքարում հաղթող դուրս եկավ, բայց վերջինիս հարվածը շեղ ստացվեց։
Այդուհանդերձ մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կարողացան բացել հաշիվը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ Ժոզեֆ Օմա Ադան՝ 0-1։ Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսն էլ «Ուրարտուն» բավականին ակտիվ սկսեց։ Հանդիպման 54-րդ րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Գևորգ Տարախչյանը, որը մոտ 25 մետր հեռավորությունից շեշտակի հարված կատարեց դեպի Սուգրոբովի պաշտպանած դարպասը։ Գնդակը հետմղվեց դարպասաձողից։ Մեկ րոպե անց էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, բայց այս անգամ էլ դարպասապահը փրկեց «Փյունիկին» վերահաս գոլից։
«Ուրարտուն» փորձում և ամեն ինչ անում էր խաղի հաշիվը հավասարեցնելու համար, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ Այսպիսով, «Ուրարտուն» ավարտում է ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

©2020 Armenian Soccer