Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» զիջեց «Նորավանքին»

Օգոստոսի 8-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում «Ուրարտուն» և «Նորավանքն» ընկերական հանդիպում անցկացրին։ Ինչպես տեղեկացնում է երևանյան թիմի պաշտոնական կայքը՝ թիմերը 35 րոպե տևողությամբ 2 խաղակես անցկացրին խաղադաշտում։

«Ուրարտուի» կազմում հիմնականում հանդես եկան այն տղաները, որոնք քիչ խաղաժամանակ էին ստացել պաշտոնական խաղերում։ Խաղալու հնարավորություն ստացան նաև «Ուրարտու-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ։

Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին հեղինակեց Էրիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել էին արդեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում՝ 1 շաբաթ առաջ: Այն ժամանակ խաղն ավարտվել էր «Ուրարտուի» հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Friendly Urartu vs Noravank

 

©2021 Armenian Soccer