Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» 7 ֆուտբոլիստուհիներ հրավիրվել են Մ-17 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների ՀՀ հավաքականը ապրիլի 30-ից մայիսի 2-ը Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Ինչպես իրազեկում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է «Ուրարտուի» 7 ֆուտբոլիստուհիների` Արաքսյա Ամիրյանին, Էմմի Սարգսյանին, Լուսինե Կոտանյանյանին, Հասմիկ Գրիգորյանին, Դիանա Մելիքբեկյանին, Մանե Հախոյանին և Միլենա Սայադյանին։

Հավաքի եզարափակիչ օրը` մայիսի 2-ին մինչև 17 տարեկանների աղջիկների ՀՀ հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Երևան-08»-ի հետ։

©2021 Armenian Soccer