Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՎԱՔԻՆ

Մ19 տարեկանների  ՀՀ հավաքականը հուլիսի 28- 30-ը   Երևանի  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, այս ընտրանու  գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 6ֆուտբոլիստներ՝՝ Ռուբեն Եսայանին, Գևորգ Տարախչյանին, Էրիկ Սիմոնյանին, Գոռ Լուլուկյանին, Սամվել Հակոբյանին և Կարեն Գալստյանին։
Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա    Մ19 տարեկանների հավաքականի առաջին ուսումնամարզական հավաքն է։

©2020 Armenian Soccer