Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» անկյուն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Mkhitar Sebastatsi & Urartu

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անկյունը:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ կրթահամալիրի կենտրոնական մուտքի պատերից մեկն ամբողջությամբ ստացավ ակումբի գույները: Այնտեղ ներկայացված են թիմի պատմությունը, նվաճումները, ինչպես նաև առաջիկա բոլոր իրադարձությունները:

Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ այս քայլով սկիզբ է դրվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համագործակցությանը: Հարևանությամբ գտնվող հաստատությունները նախատեսում են լայնածավալ համագործակցություն:

Միջոցառման ժամանակ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշել է, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ բարեկամանալը շատ կարևոր իրադարձություն է կրթահամալիրի համար:

Մինչ այդ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ծանոթացել հաստատության աշխատաքին և շատ տպավորվել:

Mkhitar Sebastatsi & Urartu

Mkhitar Sebastatsi & Urartu

 

©2021 Armenian Soccer