Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինացի ևս մեկ խաղացող համալրեց «Փյունիկի» կազմը

Երևանի  «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։ Ինչպես իրազեկում են երևանյան ակումբի    լրատվական ծառայությունից, Տատարկովը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։ Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։ Նկատենք, որ  «Փյունիկի»  ներկայիս  գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանը  ուկրաինական ակումբերում աշխատելու    զգալի   փորձ ունի :    
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Միկիտա Տատարկովին։

©2021 Armenian Soccer