Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ-ի նախագահ շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահին ընտրվելու կապակցությամբ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ.
«Հարգելի նախագահ, հարգելի Արմեն,
Շնորհավոր Ամանոր: Ինձ համար  հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ…
…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», — մասնավորապես, ասված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում»:
ՈՒԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահները ևս շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

©2020 Armenian Soccer