Armenian Soccer
Armenian Soccer

«ՈԻՐԱՐՏՈՒ-2» — «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնի հաղորդմամբ՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի «Ուրարտու-2» — «Լեռնային Արցախ» հանդիպումը հետաձգվել է:
Ըստ նախնական օրացույցի, այդ հանդիպումը պետք է կայանար հունիսի 8-ին «Ուրարտու» մարզահամալիրում։ Կարանտինային դադարից հետո «Լեռնային Արցախը» պաշտոնական ոչ մի հանդիպում դեռ չի անցկացրել, իսկ առաջնության նախորդ երկու հանդիպումները նույնպես հետաձգվել են։
Հավելենք, որ հաջորդ հանդիպումը Արամ Հակոբյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 12-ին։ «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Արարատ-Արմենիա-2»-ին։ Այդ հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 17։30-ին։

©2020 Armenian Soccer