Armenian Soccer
Armenian Soccer

ՇՎԵԴԻԱ -ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՉԵՌԱՆԳՈՐԻԱՅԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Հոկտեմբերի  13-ին ԵՎՐՈ-21-ի ընտրական մրցաշարի շրջանակում  իսպանացի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆlորեսի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ երիտասարդական հավաքականը    1-ին  խմբի  8-րդ տուրում   լեհական Լյուբլին քաղաքի    մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 20:30-ին  ուժերը կչափի Շվեդիայի հավաքականի հետ:Վերջինս  անցկացրած 6 խաղում 3հաղթանակ է տարել ու   նույնքան պարտություն կրել , ու վաստակած 9 միավորով 6 թիմների պայքարում զբաղեցնում է 4 -րդ հորիզոնականը: ՀՀընտրանին մրցաշարում աղյուսակում նրա հարևանն է:Ֆլորեսի սաները  անցկացրած 7խաղում 1 հաղթանակ են տոնել ու  6 պարտություն կրել,խփել են 4 , բաց թողել 17 գնդակև  վաստակած 3 միավորով ընթանում են նախավերջին`5 –րդ տեղում:

ՈՒԵՖԱ-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՇՎԵԴԻԱ –ՀԱՅԱՍՏԱն հանդիպումը սպասարկելու է Չեռնագորիայի մրցավարական  անձնակազմը   Միլովան Միլաչիչի գլխավորությամբ:Նրա օգնականներն , իր համերկրացիներ Ալեքսանդր Ջիկանովիչն, ու Նիկոլա Ռադուլավիչը: Հանդիպման 4 –րդ պաշտոնյանն է  Պրեդրագ Ռադովանովիչը:

©2020 Armenian Soccer