Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» 10 հոգով Երևանում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ

Երևանի  «Ալաշկերտ»   մարզադաշտում  այսօր`մարտի 17-ին    ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ  առաջնության 18-րդ տուրի շրջանակում  վաստակած  25 միավորով «Արարատի» հետ մրցաշարային  աղյուսակը   գլխավորող Ալաշկերտը»  հյուրընկալել էր առաջնության հետնապահ Գյումրիի  «Շիրակին»: Հերթական  անգամ  Տիգրան  Դավթյանի  գլխավորած թիմը մնացին 10 հոգով: 48-րդ րոպեին այս 2-րդ դեղին քարտը ստացավ ու     խաղադաշտից հեռացվեց «Շիրակի»  պաշտպան Հայկ Իշխանյանը: Տեղին է նշել, որ հանդիպման   գլխավոր մրցավար երևանցի  Վարդան Մանուկյանը  այս խաղում 12 դեղին քարտ  ցույց տվեց, որից  7-ը հյուրերին, 5-ը` տանտերերի խաղացողներից:  Ու  դարձյալ արժանին  պիտի մատուցել   թասիբով գյումրեցիներին, ովքեր  ոչ միայն հաջողությամբ դիմակայեցին թվային գերակշռություն ունեցող    հակառակորդին, այլն նաև անգամ մի  քանի   ռեալ գոլային պահեր ստեղծեցին, թեև դրանցից չկարողացան օգտվել:    Ի վերջո 100 տոկոսով կատարելով մարզչի  հրահանգներն  ու  առաջադրաքները   «Շիրակը»   հասավ գոլազուրկ ոչ-ոքիի  ու  միանգամայն արժանի է դրվատանքի:

©2021 Armenian Soccer