Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» մարզական սխրանք գործելով ոչ-ոքի խաղաց ՀՀ փոխչեմպիոն «Նոայի» հետ

Մրցաշրջանի մեկնարկից առաջ    իր կազմը նկատելիորեն երիտասարդացված   Գյումրիի «Շիրակ»  նորանշանակ գլխավոր մարզիչ  Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ    իսկական մարզական սխրանք  գործեց : Մեկնարկային  տուրի «Ալաշկերտ  մարզադաշտում  գյումրեցիները  թասիբով  խաղալով կարողացան ոչ-ոքի ՝2:2     գրանցել  ու 1միավոր կորզել   ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր , բավական ուժեղ կազմ ունեցող «Նոայից»: Եվ դա այն դեպքում , որ «Շիրակից»  հեռացել և Երևանի «Արարատ»  են տեղափոխվել թիմը վերջին 10 տարիներին գլխավորած ՀՀ լավագույն մարզիչներից մեկը՝ Վարդան Բիչախչյանը , ու  թիմի 8 ուժեղագույն ու առանցքային խաղացողները: Տանտերերի`Նոայի կազմում աչքի ընկան Դանու Սպատարուն (14ր,) եւ Վլադիմիր Ազարովը (11մ.,71ր. ), իսկ գյումրեցիներից գոլի հեղինակ դարձան Արման Ասլանյանը (11մ.,41ր.) եւ Արտյոմ Միքայելյանը (77ր): Խաղում խփված 4 գոլերից 3-ը ստանդարտների կատարումից հետո  իրացվեցին: Այնպես, որ «Շիրակը ապացուղեց, որ  անգամ նման  կազմով շատ թիմերի տրամադրությունը կարող է փչացնել  ու հենց այնպես միավոր բաժանող չի լինելու:
Այս խաղը թե՛«Շիրակի» և թե՛ «Նոայի» համար  ուժերի  յուրատեսակ  փորձակման վերջին հնարավորություններից էր եվրոլիգայի   խաղարկությունում մեկնակելուց առաջ:
Ոգևորիչ էր թերևս այն, որ այս հանդիպման ընդմիջմանը  նախորդ մրցաշրջանի    հերոսները ստացնա լավագույնների մրցսնակները:   2019/20 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակը(«Նոա») ստացավ իր մրցանակը: «Շիրակի» հարձակվող Մորի Կոնոն միանգամից 2 մրցանակի արժանացավ`  2019/20 մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն ռմբարկուի: Լավագույն ֆուտբոլստի մրցանաբաշխությունում 2 –րդ և 3 –րդ  տեղերը գրաված Մաքսիմ Մայրովիչը («Նոա»)  և Ջոնել Դեսիրեն(«Լոռի»)  ստացան իրենց մրցանակները:

2020 Armenian Soccer