Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» Ձորաղբյուրում ստուգողական խաղում հաղթեց «Սևանին»

Ձորաղբյուրի մարզահամալիրի արհետական խոտածածկով մարզադաշտում   հունվարի 30-ին նախատեսնված Շիրակ»  —  «Սևան» հանդիպում հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով և տեղի  ունեցավ  1 օր ուշացումով, այսօր՝  հունվարի 31-ին:
Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում  փորձակեցին  թիմում փորձակվող ու նոր խաղացողներին: Հանդիպումն ընթացավ հիմնականում հավասար ու անզիջում  պայքարում: 16-րդ րոպեին  «Շիրակի» խաղացող ԱրմանԱսլանյանը  առաջ մղեց իր  թիմին: 10 րոպե անց Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկող  «Սևանի»  նորեկ Ահմեդ  Ջինդոյանը վերականգնեցց հաշվի հավասարությունը`1:1:Թիմերն այդ  հաշվով են գնացին ընդմիջման: Այդ հաշիվը պահպանվեց մինչև  89-րդ րոպեն:ՀԵնց այդ պահին Տիգրան Դավթյանի գլխավորոած  «Շիրակն» իրավունք ստացավ իրացնելու 11 մետրանոց տուգանյաինը: Այն անվրեպ իրացրեց Արամ Մուրադյանն, ով էլ  իր թիմին 2:1 հաշվով դժվարին հաղթանակ պարգևեց: Հավելենք, որ   «Շիրակը» հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ձորաղբյուրում:

©2021 Armenian Soccer