Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Արարատում»

Բաբու Չամ

 

Երևանի «Արարատը» հայտարարել է «Նորավանքի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամի հետ պայմանագիր կնքելու մասին:

 

Նշվում է, որ նախորդ մրցաշրջանում գամբիացի ֆուտբոլիստը «Նորավանքի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

 

Մինչև այդ Չամը ելույթ է ունեցել «Սևանում» և գամբիական ակումբներում:

 

©2022 Armenian Soccer