Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքը»՝ առաջին անգամ Գավաթի եզրափակչում

VBET Cup

Ապրիլի 2-ին կայացավ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչը: Վահե Գևորգյանի գլխավորած «Նորավանքը» հանդիպման մեծ մասնա անցկացնելով 10 հոգով՝ կարողացավ հաղթանակի հասնել ու առաջին անգամ իր պատմության մեջ կվիճարկի Հայաստանի գավաթը: Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա վաղը։ Եզրափակիչ հանդիպման երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Ուրարտուն» և «Վանը»։

«Արարատ» — «Նորավանք» 1։2 (0։0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Քրիստիան Ուզուեի, 46 («Արարատ»), Տիմուր Ռուդոսելսկի, 1, Միխայիլ Բաշիլով, 69 («Նորավանք»)

 

©2022 Armenian Soccer