Armenian Soccer
Armenian Soccer

«ՆՈԱՆ» 10 ՀՈԳՈՎ ԷԼ ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» ՈՒ ՄՏԱՎ ՀՀ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Երևանի «Ալաշկերտ»    մարզադաշտում  ՀՀգավաթի  խաղարկության կիսաեզրափակիչ  փուլի պատասխան խաղում  «Նոան»  հյուրընկալել  էր Երևանի «Ուրարտուին»:
Այս թիմերի 1 -ին   խաղում 1:0 հաշվով հաղթել էր Վադիմ Բորեցի թիմը՝ Ն«ոան»: Այսօրվա խաղը  մեկնարկը բավական բուռն սկսեց:  Արդեն խաղի 3 -րդ րոպեին   «Նոան»  11 մետրանոցից  կատարած  դիպուկ հարվածով թիմի ռմբարկու  Մաքսիմ Մայրովիչը բացեց խաղի հաշիվն ու ամրապնդեց  իր թիմի առավելությունը: Իսկ ահա 20 -րդ րոպեին վերջին հույսի խախտման համար  մրցավար Հենրիկ Նալբանդյանը  խաղադաշտից հեռացրեց  «Նոայի»  խաղացող Յուրի Գարեգինյանին:  Նշանակված տուգանայինը  շեշտակի, գեղեցիկ ու   ֆանտաստիկ  հարվածով  իրացրեց Եվգենի Կոբզարն, ով վերականգնվեց   հաշվի հավասարությունը՝1:1: Թվում էր  թվային գերակշռություն ստացած «Ուրարատուն»    գնալով մեծացնելով ճնշումը բացահայտ առավելություն կստանա, մանվանդ , որ  մարզիչը՝ Ալեքսանդր Գրիգորյանը  3 փոփոխություն կատարեց մինչև ընդմիջում,սակայն  դրանք էական առավելություն չտվեցին նրա թիմին: Բորեցի սաները  չնայած 10 հոգով էին մնացել, սակայն նրա թիմը    2 –րդ խաղակեսում ֆունկցիոնալ պատրաստականությամբ գերազանցեց  մրցակցին, ու կարողացավ նաև 2 –րդ գնդակը  խփել  և  այս խաղում հաղթել ով 2:1հաշվով, իսկ  2 խաղերի արդյունքներով՝ 3:1   հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ  Նոան մտավ եզրափակիչ , ուր կմրցի «Գանձասար-Կապան»  –      «Արարատ-Արմենիա »  զույգի հաղթողի հետ:

2020 Armenian Soccer