Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Արարատ-Արմենիային»

ՀՀ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին մոտ սրվել է պայքարը մրցանակային տեղերի ու հատկապես չեմպիոնի կոչման համար:Ներկա պահին 4 թիմեր `«Ալաշկերտը», «Նոան»,Երևանի «Արարատն» ու «Արարատ-Արմենիան» ռեալ հավակնում են չեմպիոնի տիտղոսին:

Այս առումով կարևոր նշանակություն ուներ 22-րդ տուրի Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշատում կայացած նախորդ առաջնության ոսկե և արծաթե մեդալակիրներ, ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչի մանսակիցներ `«Արարատ –Արմենիայի» և «Նոայի» միջև հանդիպումը: Թեև կողմերին անպայման հաղթանակն էր անհրաժեշտ, բայց գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Նույն տուրի խաղում ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը սեփական հարկի տակ համառ ու անզիջում պայքարում 1:0 հաշվով դժվարին, բայց շատ կարևոր հաղթանակ կորզեց «Փյունիկից»: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի հաղթանակն ապահովեց 65-րդ րոպեին 30-ամյա սերբ կիսապաշտպան Բրանկո Միհայլովի խփած միակ գոլը, որն էլ 36 միավոր վաստակած«Ալաշկերտին» դարձրեց ստուգատեսի միանձնյա առաջատար:

«Փյունիկի» նկատմամբ հաղթանակը հոբելյանական՝ 100-րդն էր առաջնությունում «Ալաշկերտի» համար:

Իրենց ակտիվում 35-ական միավոր գրանցած «Նոան» ու «Արարատը» բաժանում են 2-3-րդ տեղերն, իսկ «Արարատ-Արմենիան» 33 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում: 5-րդ տեղում ընթացող Երևանի «Ուրարտուն» զգալիորեն հետ է մնացել առաջատարներից ու անցկացրած 18 խաղում 28 միավոր է վաստակել:

©2021 Armenian Soccer