Armenian Soccer
Armenian Soccer

Նիգերացի կիսապաշտպան Իսահ Ալյուի համալրեց «Ուրարտուի» կազմը

ՀՀ պրիմեր  լիգայի առաջնությնա մասնակից  Երևանի  «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալյուի հետ։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի   ծառայությունից :
Ալյուն Հայաստանում խաղալու փորձ ունի։ Նա երկու մրցաշրջան է անցկացրել «Լոռիում», ընդհանուր հաշվով անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»։ 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալ-Շոլա» ֆուտբոլային ակումբը։
Տեղափոխության գործարքը տեղի էր ունեցել տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն փաստաթղթային ու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջած խնդիրները հետաձգեցին Ալյույի միանալը թիմին։ Նա արդեն մարզվում է թիմի հետ ու առաջիկայում կարող է մասնակցել «Ուրարտուի» պաշտոնական հանդիպումներին։

©2020 Armenian Socce