Armenian Soccer
Armenian Soccer

Նենադովիչի դուբլը «Արարատին» կամային հաղթանակ պարգևեց «Փյունիկի» նկատմամբ

VBET ՀՀ պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արարատը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Փյունիկի» հետ։

Հանդիպման 1-ին խաղակեսում պայքարը լարված էր։ Վտանգավոր էր ստացվում «Փյունիկի» անկյունայինի խաղարկումները, որոնցից մեկի ժամանակ տանտերերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Բալզան։ Բաց թողած գոլից հետո «Արարատը» ակտիվացավ ու, տիրելով նախաձեռնությանը, սկսեց վտանգավոր գրոհներ կազմակերպել։ Դիրքային գրոհներից մեկի ժամանակ էլ Ժիրայր Մարգարյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Ուրոշ Նենադովիչը։

2-րդ խաղակեսի մեկնարկն ամբողջությամբ «Արարատի» կողմն է։ Վարդան Բիչախչյանի թիմը գնալով մեծացրեց ճնշումն ու հասավ ցանկալի արդյունքի։ 54-րդ րոպեին Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Ուրոշ Նենադովիչը դուբլ գրանցեց և հաշիվը դարձրեց 2:1 հօգուտ «Արարատի»:

Մնացած ժամանակահատվածում «Արարատը» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու կամային հաղթանակ տանել 2։1 հաշվով։ «Արարատը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 34 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Փյունիկ»-«Արարատ»՝ 1։2
Գոլերը՝ Բալզա՝ 17, Ուրոշ Նենադովիչ՝ 35, 55:

«Արարատ» — 45․ Վսևոլոդ Երմակով 8․ Ժիրայր Մարգարյան 5․ Հրայր Մկոյան 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 19․ Կարեն Մուրադյան 11․ Դավիթ Մանոյան 7․ Աղվան Պապիկյան (98․ Մորե Կոնի, 55) 18․ Էդգար Մալաքյան 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 66) 27․ Դավիթ Խուրցիձե

«Փյունիկ» — 71․ Ստանիսլավ Բուչնև 77․ Իգոր Գոնչար 3․ Արթուր Քարտաշյան 70․ Լիսկանո Բալզա 96․ Արման Հովհաննիսյան 13․ Սալու Դրամանե 80․ Հերնանդես Իբարա (11․ Հովհաննես Հարությունյան, 80) 99․ Միկտիա Տատարկով (18․ Ալիկ Առաքելյան, 63) 19․ Արտյոմ Ավանեսյան (29․ Իգոր Կոժուշկո, 63) 90․ Խոսե Կառաբալո 93․ Հիգոր Լեիտ (24․ Եվգենի Բուդնիկ, 80)

©2021 Armenian Soccer