Armenian Soccer
Armenian Soccer

ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖԻ ՈՐԴԻՆ՝ ՕՀԱՆ ՋՈՐԿԱԵՖԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Նշանավոր  հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում  աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած  Յուրի Ջորկաեֆի որդին`23-ամյա կիսապաշտպան   Օհան Ջորկաեֆն  իր կարիերան   արուանկելու է Շվեյցարիայում: Նա  օրերս 2 տարվա պայմանագիր է կնքել  Challenge League`բարձրագույն խմբի`   սուպերլիգային  հաջորդող    լիգայի    առաջնության մասնակից «Կրինսի»  հետ:   Ներկայումս 50 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Օհանն այս ակումբը է  տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:
Challenge League  լիգայի 10թիմերի պայքարում Կրինսը  5 տուրից հետո վաստակած 9 միավորով  ընթանում է  3 –րդ տեղում:  Օհանն    հասցրել է  արդեն  նաև նորամուտը նշել իր նոր թիմի կազմում: Հոկտեմբերի 20-ին  առաջնության 5 –րդ տուրի շրջանակում  «Կրինսը»   սեփական հարկի տակ  խոշոր`5:2 հաշվով պարտության է մատնել Շվերցարիայի  քառակի  չեմպիոն, հանրահայտ  Ցյուրիխի «Գրասհոպերսին»:Օհան Ջորկաեֆը  ասպարեզ է մտել  76 –րդ  րոպեին:  Սա Զորկաեֆի թիմի  2 –րդ անընդմեջ հաղթանակն էր,  իսկ »Գրասհոպերսիի» էլ `3 –րդ անընդմեջ պարտությունն  էր:   
Օհան Ջորկաեֆը  շվեյցարական այս ակումբ է տեղափոխվել Շոտլանդիայի պրիմիեր  լիգայի առաջնության  մաանակից «Սենթ Միրենից», որին  միացել էր 2019թ-ի հուլիսի 12-ից:
Դրանից առաջ էլ   հայազգի   կիսապաշտպանը   2016 -2019թթ    հանդես է եկել ֆրանսիական «Նանտի»,  «Մոնպելյեի» և «Էվիանի»   2-րդ  թիմերում։

©2020 Armenian Soccer