Armenian Soccer
Armenian Soccer

Յարուկովը հեռացավ «Նորավանքից»

Noravank

 

«Նորավանք» ՍԱ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ևս մի արտասահմանցի ֆուտբոլիստ է հեռացել ակումբից:

Ըստ տարածած մամուլի հաղորդագրության՝

«Նորավանք» ՍԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Վլադիսլավ Յարուկովի հետ։

Ակումբը շնորհակալություն ենք հայտնում Յարուկովին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբը հայտնել էր ևս 5 ֆուտբոլիստի հեռանալու մասին: Խոսքը Բենյամին Նանա Տեչիեի, Գիդեոն Բոատենգի, Քրիստիան Բոատենգի, Իգոր Զոնյիչի ու Դուշան Չուբրակովիչի մասին է:

 

©2021 Armenian Soccer