Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի եռագոլը 3-րդ հորիզոնական բարձրացրեց «Ռոմային»

Իտալիայի Ա  սերիայի առաջնության    7–րդ տուրի շրջանակում   այսօր   Հոռմի «Ռոման»  արտագնա խաղում   մրցեց  «Ճենովայի» հետ:  Այս  խաղում վճռորոշ եղան  ՀՀ   ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիաթարյանի  45+ 2-րդ  , 67-րդ  և  85 –րդ  րոպեներին խփած 3 գոլերը   ոչ միայն հաղթաբեր եղան, այլ նաև օգնեցին 3:1 հաշվով  հաղթելու տանտերերերին, ու  7 խաղում վաստակած    14 միավորով   բարձրանալ  3-րդ  հորիզոնական:   Այս հանդիպումը դարձավ Մխիթարյանի յուրատեսակ բենֆիսը: ՀՀ ազգային ընտրանու կիսապաշտպան Իտալիայի Ա սերիայի  առաջնության մինչ այս մասնակցած  6 խաղերում   չէր  հաջողվել գոլ հեղինակել., թեպետ  գոլային  4 փոխանցման հեղինակ էր դարձել:Այսօր  Մխիթարյանը    վերջապես ապացուցեց,  որ  վերականգնվել է  իր գոլային հոտառությունը , ու այսօր միանգամից հեթ- տրիկի   հեղինակ դարձավ: Հիշեցնեք, որ ընթացիկ մրցաշրջանում  իր առաջին գոլը «Ռոմայի» կազմում  Մխիթարյանը խփեց մի  քանի օր առաջ`ռումինական  «Կլուժի» հետ եվրոլիգայի  խմբային մրցաշարի նոյեմբերի 5 –ի   խաղում(5:0):  

©2020 Armenian Soccer