Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի գործակալ Ռայոլայի մահվան լուրը հերքվել է

Հենրիխ-Ռայոլա

Մի շարք հանրահայտ եվրոպական լրատվամիջոցներ հայտնել էին, որ մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։

 

Այս լուրն անձամբ հերքել է գործակալի օգնականը` նրա թվիթերյան էջում։

 

Նշենք, որ Ռայոլան 54 տարեկան է։

Լրատվամիջոցները վերջին 4 ամսում արդեն 2-րդ անգամ են հայտնում նրա մահվան մասին։

 

Նշենք, որ Մխիթարյանից բացի Ռայոլան աշխատում է նաև ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ»), Զլատան Իբրահիմովիչի («Միլան»), Հենրիխ Մխիթարյանի («Ռոմա»), Ջանլուիջի Դոնարումանի (ՊՍԺ), Պոլ Պոգբաի («Մանչեսթեր Յունայթեդ») և այլոց հետ։

 

©2022 Armenian Soccer