Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը մասնակցեց «Ինտերի» հաղթական խաղին

Ինտեր Մխիթարյան

 

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Սալերնիտանային»:

 

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 2:0 հաշվով։

«Ներաձուրիների» հաղթանակն ապահովեցին Լաուտարո Մարտինեսի և Նիկոլո Բարելլայի գոլերը։

 

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 72-րդ րոպեին։

 

Այս խաղից հետո «Ինտերը» 18 միավորով 7-րդ տեղում է։

 

©2022 Armenian Soccer