Armenian Soccer
Armenian Soccer

Միշել Տեր- Զաքարյանի «Մոնտպելյեն» չկարողացավ հաղթել հետնապահներից «Նանտին»

Ֆրանսիայի բարձրագույն`1–ին լիգայի առաջնությունում  տեղի կունեցան 19-րդ տուրի հանդիպումները:  Վերջին 5 տուրերում  4 պարտություն կրած   «Մոնտպելյեն», որը ելույթ  է ունենում ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի  ղեկավարությամբ,  թվում էր վերջապես կկարողանա դուրս գալ տեղապտույտից, քանի որ իր  հարկի տակ  մրցելու էր ստուգատեսի հետնապահներից մեկի՝«Նանտի»  հետ: Խաղասկիզբը խոստումնալից էր հայազգի մասնագետ սաների համար 6-րդ րոպեին  հաշիվը բացեց 29-ամյա  կամերունցի  պաշտպան   Օյոնգոն: Բայց մինչ խաղի վերջը հաղթական հաշիվը պահպանել    չհաջողվեց: Հյուրերը 51-րդ րոպեին   վերականգնեցին  հաշվի հավասարությունն ու  կարողացան  1:1 հաշվով  ավարտել հանդիպումը: Այժմ Միշել Տեր-Զաքարյանըի թիմը 28 միավորով  պահպանեց  8-րդ հորիզոնականը: Հաջորդ`20-րդ   տուրում   հունվարի 16-ին   «Մոնտպելյեն»   իր հարկի տակ կհյուրընկալի 33միավորով 4 –րդ տեղում ընթացող  «Մոնակոյին»:

©2021 Armenian Soccer