Armenian Soccer
Armenian Soccer

Մինասյանի «Տարազը» զիջեց Ոսկանյանի «Ատիրաուին» և նահանջեց 6-րդ հորիզոնական

Մայիսի 14-ին և 15-ին կայացան Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները: Ստուգատեսի առաջատար և առանց պարտության ընթացող «Աստանան» սեփական հարկի տակ Նուրսուլթան քաղաում ընդունել էր «Ժետիսուին»: Հանդիպման ելքը վճռվեց խորվաթ կիսապաշտպան Մարին Թոմասովի՝ 4-րդ րոպեին խփած գոլը, որն «Աստանային» հաղթանակ պարգևեց: Այս հաղթանակից հետո «Աստանան» 29 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։

2-րդ տեղում ընթացող, Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Տոբոլը» արտագնա խաղում 1:1 խաղաց «Օրդաբասի» հետ:

Երկրի գործող չեմպիոն «Կայրաթը» Ուրալսկում 0:1 հաշվով տանուլ տվեց «Ակժայիկին»: ՀՀ ազգային հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնրակյաին կազմում էր և 2-րդ խաղակեսի սկզբում փոխարինվեց:

Այս տուրում միմյանց հանդիպեցին «հայկական» 2 թիմերը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող «Ատիրաուն» և Վարդան Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Տարազը»: Անհաջող մեկնարկից հետո մրցաշային գործերը կարգավորող «Ատիրաուն» 49-րդ րոպեին Ալեքս Բրունոյի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ։ Վերջին 5 խաղում սա Ոսկանյանի թիմի տոնած 4-րդ հողթնական էր։ «Տարազն» իր ակտիվում գրանցած 17 միավորով 4-6-րդ տեղերն է կիսում «Կայրաթի» և «Կիզիլ Ժարի» հետ: Իսկ «Ատիրաուն», որը 14 միավոր է վաստակել, զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer