Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է VBET ՀՀ պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը սահմանել է VBET Հայաստանի  պրեմիեր լիգայի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ:
Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվկան ծառայությունից կապված Հայաստանի հանրապետությունում ռազմական դրության հետ՝ նախորդ ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվելու են մրցանակներ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին: Գարնանային հատվածում մրցանակները հանձնվելու են ամեն ամիս:
Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են՝
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ)
Ջոնել Դեսիրե (Ուրարտու)
Մաիլսոն Լիմա (Արարատ-Արմենիա)
Անդրանիկ Ոսկանյան (Վան)
Դավիդ Խուրցիձե (Արարատ):

Աշնանային հատվածի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են՝

Եղիշե Մելիքյան (Ալաշկերտ)
Դավիդ Կամպանյա (Արարատ-Արմենիա)
Վարդան Բիչախչյան (Արարատ)
Ալեքսանդր Գրիգորյան (Ուրարտու)
Ալբերտ Սոլոմոնով (Լոռի):

©2020 Armenian Soccer