Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկեց ՀՖՖ մարզչական C կարգի արտոնագրի դասընթացը

Երևանում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական  C   կարգի արտոնագրի հերթական դասընթացը: Ինչպես հայտնում են  ՀՖՖ լրատվական ծառայությունից,   C կարգի արտոնագրի   մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար:

©2020 Armenian Soccer