Armenian Soccer
Armenian Soccer

Մասնակի բավարարում՝ անորոշ հետևանքներով. ՀՖՖ-ն պատասխանել է «Արարատին»

Sevan vs Ararat

 

Երևանի «Արարատը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետո բողոքարկել էր  «Սևան»-«Արարատ» հանդիպման մրցավարական որոշումները՝ երկու դրվագով: Մասնավորապես՝ ըստ ակումբի, առաջին դրվագում Էդգար Մալաքյանը դարպասը գրավում է մրցակցի պաշտպանից գնդակը ստանալուց հետո, սակայն մրցավարը չի արձանագրում գոլը։ Չի նշանակվում նաև 11 մետրանոց այդ դրվագում։ Իսկ երկրորդ դրվագում Սերժ Դեբլեին վայր են գցում՝ զրկելով գոլ խփելու ակնհայտ հնարավությունից, սակայն մրցավարի սուլիչը լռում է»,-ասվում էր ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նախօրեին «Արարատը» ՀՖՖ մրցավարական կոմիտեից ստացել է բողոքարկման պատասխանը:

 

Մրցավարական կոմիտեի անդամները որոշել են հետևյալը.

 

18-րդ րոպեին կայացվել է սխալ որոշում, քանի որ «Արարատ» թիմի խաղացողը գոլ էր խփել պաշտպանվող թիմի խաղացողի կողմից միտումնավոր գնդակ խաղալուց հետո:

 

Խաղի 39-րդ րոպեին իրոք «Սևան» թիմի խաղացողը խախտում է կատարում, սակայն հաշվի առնելով խաղացողների դիրքերը, դա ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից զրկում չէր։ Մրցավարը պետք է նշանակեր տուգանային հարված «Արարատ» թիմի օգտին և կոպիտ խաղի համար դեղին քարտ ցույց տար «Սևան» թիմի պաշտպանին։

 

Այսպիսով, ՀՖՖ մրցավարական կոմիտեն վիճարկումը բավարարել է միայն առաջին կետով։

 

«Երկրորդ կետի հետ կապված ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ բողոքը չբավարարելու որոշումը տարակուսանք է առաջացնում քանի որ  առաջին հերթին վիճարկվում էր մրցավարի թույլ տված ակնհայտ սխալն, այլ ոչ թե դրա հնարավոր հետևանքներն ու պատժի խստությունը։

 

Այսպիսով, մրցավարական կոմիտեն ընդունել է, որ խաղի ելքի վրա ազդեցություն ունեցող սխալ որոշում է կայացվել, սակայն պատասխանում առկա չէ տեղեկություն այն մասին, թե ինչպիսին են որոշման հետևանքները»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:

 

 

©2021 Armenian Soccer