Armenian Soccer
Armenian Soccer

Մաիլսոն Լիման ու Եղիշե Մելիքյանը՝ սեպտեմբերի լավագույնները

VBET APL

 

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման, ով անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Լիման առաջ է անցել «Նոայի» եւ «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթեւոսյանից ու Ստանիսլավ Բուչնեւից, ինչպես նաեւ՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։

Ամսվա լավագույն մարզիչը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ երեւանյան ակումբն անցկացրած 3 խաղից հաղթել է 2-ում եւ գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանը ձայների հաշվարկում շրջանցել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, ով լավագույնն էր օգոստոս ամսին, եւ «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։

Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:

 

©2021 Armenian Soccer