Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի քաղաքային մարզադաշտի շինարարությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։Այս մասին հայտնում   են  ՀՖՖ  մամուլի ծառայությունից:  
Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ:
Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:

©2021 Armenian Soccer