Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն մշակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման նոր ուղեցույց

Ինչպես գիտեք, մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով`http://www.ffa.am/hy/1590046432:
Վարքագծի նոր կանոններ հյուրանոցներում, բազաներում, մարզադաշտերում:
Հանդիպումներից առաջ և հետո, ինչպես նաև դրանց ընթացքում իրականացվելիք պարտադիր միջոցառումներ:
5 փոխարինում կատարելու հնարավորություն և բազմաթիվ այլ նորամուծություններ:  

©2020 Armenian Soccer