Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն։ Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,առաջնությունն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։ Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում հայտը մինչև դեկտեմբերի 7-ը։

©2020 Armenian Soccer