Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական տույժերը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի  ի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել ՀՀ  ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Ասյ մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի   միջնորդությունը և հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 42.2 հոդվածի ԺԷ կետը, ինչպես նաև ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը, կասեցրել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2018 թվականին Արտյոմ Առաքելյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել: Արտյոմ  Առաքելյանի վերաբերյալ միջնորդութուն էին ներկայացրել նաև «Ուրարտու» ակումբի պատանի ֆուտբոլիստների ծնողները, ինչպես նաև ինքը՝ մարզիչը:
Հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության և Կարգապահական և էթիկայի կոմիտեի վերոնշյալ հոդվածները և հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ միջնորդությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս  «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է: Որոշումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից:   

©2020 Armenian Soccer