Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ գործկոմի նիստում հաստատվեց ՀՖՖ 20-րդ հերթական ժողովի օրակարգը

Դեկտեմբերի 18-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը: Հաստատվեց ՀՖՖ 20-րդ հերթական ժողովի օրակարգը: ՀՖՖ գործկոմի անդամները նաև քվեարկեցին ՀՖՖ հերթական ժողովին ներկայացնելու համար ՀՖՖ անկախ և իրավական մարմինների որոշ անդամների նշանակման օգտին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 28.12.2020Թ․ ԿԱՅԱՆԱԼԻՔ 20-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ
1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում
2. Ժողովի օրակարգի հաստատում
3. Նախագահի ուղերձ
4. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
5. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
6. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում
7. ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից կասեցված Անդամների՝ Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, Արագած ՖԱ ՀԿ, Տորպեդո ՖԱ ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցում
8. ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2019 դեկտեմբեր – 2020 դեկտեմբեր)
9. ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում
10. ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021թ.) բյուջեի հաստատում
11. ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակում
12. ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում
13. ՀՖՖ Ընտրական կանոնակարգի հաստատում
14. ՀՖՖ Ժողովի աշխատակարգի հաստատում
15. ՀՖՖ Ընտրական կոմիտեի կազմի ձևավորում /կոմիտեի նախագահի/ փոխնախագահի/ անդամի և փոխարինող անդամի նշանակում/
16. ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի նշանակում
17. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի նշանակում
18. ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակում
19. «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի հիմնադրում:

©2020 Armenian Soccer