Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Արևիկում»

VBET APL

Երևանի «Փյունիկը» ՀՊԼ 20-րդ տուրի խաղային 2-րդ օրը Վայքի «Արևիկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Նորավանքին» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին՝ փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի գոլի շնորհիվ: 62-րդ րոպեին Եվգենի Կոբզարը տանտերերի կազմում հավասարեցրեց հաշիվը 11-մետրանոցից, սակայն Եղիշե Մելիքյանի սաները հանդիպման հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին նույն Ֆիրմինոյի խփած գնդակի շնորհիվ հաղթանակ կորզեցին:

Տուրի վերջին՝ «Արարատ-Արմենիա»-ԲԿՄԱ խաղն ընթանում է այս րոպեներին:

 

 

©2022 Armenian Soccer