Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նորավանքը» ջախջախեց «Վանին»

VBET APL

VBET ՀՊԼ 26-րդ տուրի երկրորդ խաղային օրը մեկնարկեց «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Նորավանք»-«Վան» հանդիպումով:

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին «Նորավանքը» բացեց հաշիվը՝ Շուայբու Իբրահիմի խփած գոլի շնորհիվ: 5 րոպե անց Արամ Քոչարյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ 25-րդ րոպեին Յեննե Տենտոնը խփեց իր թիմի 3-րդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Իբրահիմը դուբլ ձևակերպեց, արդյունքում՝ արդեն ընդմիջմանը «Վանի» մարզչական շտաբը միանգամից 4 փոխարինում կատարեց, այդ թվում նաև՝ դարպասապահի: Սակայն դա իրավիճակը չփրկեց: 2-րդ խաղակեսում գրանցվեց ևս 4 գոլ, որոնցից միայն 1-ը հեղինակեց «Վանը»: «Նորավանքից» աչքի ընկան Սերգեյ Օրլովն ու Յենե Տենտոնը, իսկ«Վանից»՝  Ջեյսոն Քլիֆորդը՝ 7:1…

©2022 Armenian Soccer