Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Դավիդյանի գոլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»

Շիրակ Փյունիկ

 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց «Շիրակին» և հաղթեց նվազագույն հաշվով։

 

Երևանյան թիմի հաղթական և խաղի միակ գոլը հեղինակեց Դավիդ Դավիդյանը։

 

Հիշեցնենք, որ խաղից առաջ տեղի ունեցավ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական արարողությունը։

 

Այս խաղից հետո «Փյունիկը» 21 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Շիրակը» 11 միավորով` 8-րդը։