Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ է տոնում

VBET ՀՊԼ 23-րդ տուրը մեկնարկեց Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։

Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Նախ առաջին խաղակեսի ավարտին «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկավ Դուարտեն, իսկ արդեն 2-րդ խաղակեսում հաղթանակն ապահովեցին Մաիլսոն Լիման ու Զաքարիա Սանոգոն։

Այս խաղից հետո «Նոան» 24 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, իսկ «Արարատ-Արմենիան» շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը 53 միավորով։

Տուրը կշարունակվի վաղը, երբ Չարենցավանում «Նորավանքն» ընդունի «Արարատին»: Եզրափակիչ 2 հանդիպումները կկայանան մարտի 16-ին. «Վանը» կընդունի «Փյունիկին», ԲԿՄԱ-ն՝ «Ուրարտուին»:

 

 

©2022 Armenian Soccer