Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատը» հաղթեց «Վանին»

Օգոստոսի 8-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Վան»-«Արարատ» հանդիպումը:

Խաղի արդեն 34-րդ րոպեից տանտերերը մնացին 10 հոգով այն բանից հետո, ինչ Էմմանուել Ատտահը 4 րոպեի ընթացքում 2 դեղին քարտ ստացավ ու ստիպված եղավ լքել խաղադաշտը՝ թողնելով թիմակիցներին բարդ դրության մեջ: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. 2-րդ խաղակես սկզբնամասում՝ 51-րդ րոպեին Սերժ Դեբլեն խփեց հանդիպման միակ գնդակը՝ ապահովելով «Արարատի» հերթական 3 միավորը:

Այդպիսով «Արարատը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու 6 միավորով գլխավորում է ՀՊԼ-ի աղյուսակը:  Մինչդեռ «Վանը» 2 խաղում գրանցել է 2 պարտություն և առանց միավորների գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Ararat vs Van

 

©2021 Armenian Soccer