Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ 8 –ակի չեմպիոն, եռակի լավագույն ռմբակու Միհրան Մանասյանը տեղափոխվեց «Լոռի»

Վանաձորի  «Լոռի» ՖԱ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։
Մանասյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» եւ «Գանձասար-Կապանում»։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի եւ 28 գոլային փոխանցման հեղինակ։
Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը եւ սուպերգավաթը, 3 անգամ դարձել է բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։
31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

©2020 Armenian Soccer