Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերը ևս պատրաստվում են ՀՀ առաջնության վերսկսմանը

Կարանտինային դադարից հետո ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից   Երևանի «Ուրարտու-2»-ն ՀՀ  առաջնության վերսկսումից առաջ  սեփական  հարկի տակ  անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը։ Մրցակիցը «Արարատ-Արմենիա-2»-ն էր։ Խաղը բավականին գոլառատ ստացվեց և ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3։
Առաջինն աչքի ընկան հյուրերը։ Գոլի հեղինակ դարձավ Հակոբ Խաչատրյանը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Էրիկ Պետրոսյանը։
59-րդ րոպեին թիմերը շատ արագ փոխանակվեցին գոլերով։ Նախ աչքի ընկավ Արսեն Եղիազարյանը, իսկ մեկ րոպե անց «Արարատ-Արմենիա-2»-ից պատասխան գոլը հեղինակեց Արթուր Սերոբյանը։ 68-րդ րոպեին հյուրերը նորից հաշվի մեջ առաջ անցան, դուբլ ձևակերպեց Հակոբ Խաչատրյանը։
Խաղի վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ 84-րդ րոպեին աչքի ընկավ Սամվել Հակոբյանը, խփելով այս հանդիպման վերջին գոլը։ «Ուրարտու-2» — «Արարարտ-Արմենիա-2» 3-3։
Հավելենք, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը «Ուրարտու-2»-ը հնարավոր է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնի, այժմ հստակեցվում է մրցակիցը:
«Ուրարտու-2» — «Արարատ-Արմենիա-2» ՝3-3
0-1 Հակոբ Խաչատրյան (33՛), 1-1 Էրիկ Պետրոսյան (50՛ 11մ), 1-2 Արսեն Եղիազարյան (59՛), 2-2 Արթուր Սերոբյան (60՛), 2-3 Հակոբ Խաչատրյան (68՛), 3-3 Սամվել Հակոբյան (85՛)
«Ուրարտու-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 3․ Էրիկ Ղարբիյան (Սամվել Հակոբյան 46՛), 2․ Արթուր Մելիքյան (Ֆելիքս Խաչատրյան 46՛), 15․ Արթուր Խաչատրյան (Արսեն Սադոյան 69՛), 4․ Էրիկ Փիլոյան (Կարեն Գալստյան 46՛), 18․ Արսեն Եղիազարյան (Էրիկ Ղարիբյան 69՛), 6․ Էրիկ Վարդանյան (ա) (Տիգրան Այունց 46՛), 33․ Արսեն Սադոյան (Ռուբեն Եսայան 46՛), 11․ Արթուր Միսկիրիջյան (Աբրահամ Պորտուգալյան 46՛), 8․ Հրաչյա Գեղամյան (Էրիկ Փիլոյան 69՛), 9․ Էրիկ Պետրոսյան (փորձարկվող ֆուտբոլիստ 65՛):
Հավելենք, որ ՀՀ   1-ին խմբի առաջնությունը վերսկսվելու   է մայիսի 30-ին: Այդ  օրը 22 –րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիա-2»  Ձորաղբյուրի մարզաբազայի մարզադաշտում կհյուրընկալվի սոտւագտեսի միանձնյա առաջատար «Վեստ Արմենիայինվ, իսկ  «Ուրարտու-2»-ն էլ  նույն օրը  իր հարկի տակ կընդունի Գյումրիի«Շիրակ -2»-ին:

©2020 Armenian Soccer