Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԵՎ ԹԻՄԻ ԽԱՂԱՑՈՂ ՎԱԿՈՒԼԵՆԿՈՅԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՅՍՕՐ

Այսօր՝  սեպտեմբերի  16-ին  ժամը 18:30-ին, կկայանա «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի և ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոյի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք կպատասխանեն լրագրողների կողմից նախապես ուղարկված հարցերին:
Այն լրագրողները, ովքեր ցանկանում են իրենց հարցերն ուղղել մարզչին կամ ֆուտբոլիստին, կարող են մինչև ժամը 17:00 դրանք ուղարկել d.ghazaryan@fcararatarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցը:
Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը երկու հարց՝ նշելով, թե ում է ուղղված հարցը: Հարցերը պետք է լինեն բացարձակապես վաղվա հանդիպման մասին: Ասուլիսի տեսագրությունը հասանելի կլինի «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերում:
Եթե ուզում եք հարցեր ուղղել «Ֆոլա Էշի» գլխավոր մարզիչ Սեբաստիեն Գրանդջինին, դրանք նույնպես կարող եք ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

©2020 Armenian Soccer