Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ընտրանու թեկնածու Արշակ Կորյանը ՌԴ գավաթի եզրափակչի մրցավարությունը ամոթալի որակեց

Հուլիսի 25-ին ՌԴ  գավաթի   խաղարկության եզրափակչում «Խիմկին» նվազագույն`0:1  հաշվով պարտվեց   երկրի նորընծա չեմպիոն   Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Վճռորոշ գոլը բաց թողնեցին  84-րդ րոպեին`  Արտյոմ Ձյուբայի 11-մետրանոց անվրեպ  հարվածից հետո:  
«Խիմկիի» կազմում խաղադաշտում 81-րդ  րոպե անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու,  Մոսկվայի «Լոկոմոտիվ»ի սան, 25 –ամյա  կիսապաշտպան  Արշակ Կորյանն, ով  ամոթալի  որակեց խաղի մրցավարությունը:Նա  այդ հանդիպման  ավարտից հետո    ինստրագրամի  իր էջում գրել էր.    «Ամոթ …չեմպիոնական մրցավարություն ,  մրցավարները նվաճեցին  գավաթը»:   
Կորյանի թիմը հաջորդ մրցաշրջանից, որ կսկսվի օգոսոսի 8-ին հանդես է գալու ՌԴ պրիմեր լիգայում:Իսկ ՌԴ գավաթի խաղարկության  եզրափայկչում հանդես գալու համար Արշակ իր թիմի հետ արժանացավ արծաթե մեդալի:

©2020 Armenian Soccer