Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ընտրանին արժանապատիվ խաղով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ

Հունիսի 1-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ ընկերական միջազգային հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Թիմերը չպարզեցին հաղթողին․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Խորվաթիա-Հայաստան՝ 1:1 (1:0)

Վելիկա Գորիցա, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Լուկա Բիլբիյա (Բոսնիա և Հերցեգովինա)
Գոլերի հեղինակներ՝ Իվան Պերիշիչ, 24 (Խորվաթիա), Վբեյմար Անգուլո, 72 (Հայաստան):
Հայաստան
1․ Դավիդ Յուրչենկո, 22․ Դավիթ Տերտերյան (24․ Ժորդի Արարատ, 62), 4․ Տարոն Ոսկանյան, 2․ Անդրե Չալըշըր, 13․ Կամո Հովհաննիսյան (ա), 5․ Արտակ Գրիգորյան (8․ Կարեն Մուրադյան, 79), 15․ Էդուարդ Սպերցյան (6․ Վբեյմար Անգուլո, 46), 7․ Խորեն Բայրամյան (14․ Ժիրայր Շաղոյան, 62), 25․ Էդգար Բաբայան (20․ Կարեն Մելքոնյան, 46), 11․ Տիգրան Բարսեղյան, 22․ Սարգիս Ադամյան (23․ Վահան Բիչախչյան, 46)։
Պահեստայիններ․ 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 16․ Արման Ներսեսյան, 9․ Արթուր Միրանյան, 17․ Ալբերտ Խաչումյան, 19․ Հակոբ Հակոբյան։
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս

Հունիսի 5-ին Ստոկհոլմում ժամը 22:45-ին Կապառոսի սաները ընկերական միջազգային խաղում կմրցի Շվեդիայի ընտրանու հետ:

©2021 Armenian Soccer