Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ բարձրագույն խմբի նորեկ «Վանը» իր կազմը նկատելիորեն ուժեղացնում է նոր խաղացողներով

ՀՀ բարձրագույն  խմբի  29-րդ առաջնության  նորեկ  Չարենցավանի «Վանը»   ստուգատեսի մեկնարկից առաջ ուժեղացնում է իր կազմը: Ինչպես հայտնում են չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունից  արդեն պայմսնագրեր  են կնքվել մի շարք փորձառու,   ինչպես նաև հեռանկարային երիտասարդ  ֆուտբոլիստների  հետ:
Այսպես, տեղեկացվում է  որ «Ուրարտուի»  նախկին ավագ ՝ 28-ամյա  կիսապաշտպան Վահագն Այվազյանից հետո  «Վանը»  նոր լուրջ ձեռքբերում է ունեցել:   Ակումբ է տեղափոխվել «Լոռիի» 31-ամյա հարձակվող Միհրան Մանասյանը։ Միհրանը 8 անգամ դարձել է ՀՀ  չեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է ՀՀ  բարձրագույն խմբի առաջանության լավագույն ռմբարկու։
Չանցավանյան ակումբում  նոր մրցաշրջանից  հանդես կգա նաև Երևանի «Ուրարտուի» և բուլղարական  «Բոտևի» նախկին պաշտպան,27-ամյա  Էբերտ Կարդոսո դա Սիլվան:
«Վանին»  է  միացել նաև «Ալաշկերտի» նախկին դարպասապահ, 24-ամյա  Հենրի Ավագյանը։ «Ալաշկերտի» կազմում Ավագյանը դարձել է  ՀՀ գավաթակիր։ Հենրին ՀՀ ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մինչ այս անցկացրել է դեռ մեկ հանդիպում։
«Վանին» վարձավճարով   միացել է ՀՀ երիտասարդրական հավաքականում հանդես եկող , ՀՀգործող  չեմպիոն «Արարատ-Արմենիայի»,20-ամյա  կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։
Չարենցավանյան ակումբի գույնները այսուհետ կպաշտպանի նաև  27-ամյա կիսապաշտպան Դավիթ Ղանդիլյանը։ Ղանդիլյանը  հանդես է եկել  «Շիրակում» «Արարատում», «Ալաշկերտում»,իսկ   նրա  վերջին ակումբն եղել է «Լոռին» ։
Արդեն ավարտվել է  20-ամյա  Արթուր Ստեփանյանի  «Վանում»  վարձավճարով հանդես գալու ժամկետը և նա վերադարձավ  է Հհփոխչեմպոին Երևանի   «Նոա»:
Ավարտվել է նաև 23-ամյա պաշտպան Արման Խաչատրյանի՝ «Արարատ-Արմենիայից»  «Վանում»  վարձավճարով հանդես գալու ժամկետը։ Բայց երկու ակումբների միջև ձեռք բերված համաձայնությամբ Արմանը տեղափոխվել է  «Վան»    մշտական հիմունքներով:
Ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը  խզածների   թվում է   նաև 21-ամյա նիգերիացի ձախ պաշտպան  Դեու Դոսային, ով  ժամնակին ելությ էր ունենում «Լոռիում»:  
Հավելենք նաև որ նոր մրցաշրջանում   «Վանի» գլխավոր մարզչի պարտականությունը   կատարելու  է Սևադա Արզումանյանն, իսկ ակումբի փոխնախագահինը`Կարեն Բարսեղյանը:  

©2020 Armenian Soccer