Armenian Soccer
Armenian Soccer

Հենրիխ Մխիթարյան. «Մենք այստեղ ժամանակ վատնելու համար չենք»

Henrikh Mhitaryan

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզչական շտաբի որոշմամբ բաց թողեց FIFA  ԱԱ-2022 ընտրական այս փուլի մեկնարկը:

Չնայած այն ժամանակ հնչած բազմաթիվ ասեկոսեների՝ Մխիթարյանն առաջիկա 3 խաղերի համար Կապառոսի մարզչական շտաբի կողմից հրավիրվել է հավաքական ու մարզչի կողմից դիտարկվում է որպես առանցքային ֆուտբոլիստ:

Սկոպյեում կայանալիք Հս. Մակեդոնիա-Հայաստան հանդիպման նախօրեին Հենրիխ Մխիթարյանն առցանց ասուլիսի շրջանակներում պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև իր չհրավիրմանը:

 

Ձևավորված՝ հաղթողի հոգեբանության մասին

Կարող եմ ասել, որ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել էր դեռ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր հավաքականը հաղթեց։

Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի։

 

Առաջիկա հանդիպման մասին

Մենք պատրաստ ենք խաղին և կանենք ամեն հնարավորը։

Մենք մեծ շանսեր ունենք, ու, բնականաբար, վաղը խաղին կենտրոնացած ենք: Մենք չենք եկել այստեղ ժամանակ վատնելու և վերջում տեսնելու, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ:

 

Բացակայող ֆուտբոլիսստների մասին

Նախորդ խաղերում ունեինք առանցքային ֆուտբոլիստներ, ովքեր թիմին տարան իրենց հետևից։ Հուսով եմ՝ մյուս խաղերում էլ կլինեն խաղացողներ, որ իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն։

Ցավոք, վաղվա խաղում առանցքային ֆուտբոլիստներ չեն խաղա՝ Հարոյանը, Բայրամյանն ու Բարսեղյանը, բայց ովքեր նրանց փոխարինեն, վստահ եմ՝ լավ կխաղան։

 

©2021 Armenian Soccer