Armenian Soccer
Armenian Soccer

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Պապին

Մխիթարյան Հռոմի պապ

 

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանչիսկոս Պապին:

 

Vatican News-ի փոխանցմամբ, մարզաշապիկի վրա Մխիթարյանը կատարել է հետևյալ գրառումը.

 

«Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերը՝ խթանելու իմ երկրի և համայն աշխարհի խաղաղությանը: Հավատարմաբար»:

 

Նշենք, որ 200 ֆուտբոլիստների Հռոմի Պապի հետ այս հանդիպումը կայացել է «Օլիմպիկո» մարզադաշտում կայանալիք «Հանուն խաղաղության» խաղից առաջ. We Play for Peace կարգախոսով հանդիպումն այս տարի նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին:

 

©2022 Armenian Soccer