Armenian Soccer
Armenian Soccer

Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու «Սամպդորիայի» հետ հանդիպմանը

Իտալական «Ռոման» շարունակում է ինտենսիվ մարզումները`նախապատրաստվելով  Իտալիայի վերսկվելիքԱ սերիայի  առաջնության  27 –րդ տուրի հունիսի 24-ին   կայանալիք «Սամպդորիայի» հետ տնային հանդիպմանը:
Վերջին երկու օրերին մարզումները  բաց էր թողել Հենրիխ Մխիթարյանն, ով արդեն հունիսի 20-ից  վերադարձել է ընդհանուր խումբ  և  կազմ  ու  պատրաստ է առաջիկա խաղին:  Մինչ այդ հաղորդվել  էր, որ ՀՀազգային հավաքականի ավագը ,31-ամյա կիսապաշտպանի մոտ մկանային գերհոգնածություն կար: Վնասվածքից խուսափելու համար հայ ֆուտբոլիստը որոշ ժամանակ  գտնվում էր  ակումբի բժիշկների հսկողության ներքո:  
«Ուրախ եմ վերադարձել եմ մարզումներին: Ահմամբերությամբ եմ սպասում խաղադաշտ վերադարձին: Ցանկանում եմ ավարտել մրցաշրջանը»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Իտալկան լրատվամիջոցներցի Corriere dello Sport-ը և  Sky Sport Italia-ն հայտնում են,որ Մխիթարյանը  մեծ ցանկություն   ունի մասնակցելու «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

2020 Armenian Soccer