Armenian Soccer
Armenian Soccer

Հենրիխ Մխիթարյանը զարմացած է իր ՀՀ ազգային հավաքականը չհրավիրվելու փաստով

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակից բացակայում էր ՀՀ ընտրանու ավագ , Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: Վերջինս իր սոցցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կապառոսի որոշմանը։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրին, որ, ինչ-ինչ պատճառներով, ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,- գրել է Մխիթարյանը:

©2021 Armenian Soccer