Armenian Soccer
Armenian Soccer

Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ․
Մասնավորապես, հաստատվել է 2021 թվականի Եվրոպայի ազգային հավաքականների հանդիպումների խաղացանկը․
Մարտի 22-31, 2021 — 3 հանդիպում
Մայիսի 31-հունիսի 8, 2021 — Ընկերական հանդիպումներ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ
Օգոստոսի 30-Սեպտեմբերի 8, 2021 — 3 հանդիպում
Հոկտեմբերի 4-12, 2021 — 2 հանդիպում
Նոյեմբերի 8-16, 2021 — 2 հանդիպում
Մարտի 21-29, 2022 — Որակավորման փուլի փլեյ-օֆֆ հանդիպում
ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեն որոշեց ուժ մեջ թողնել փոխարինումների քանակը 3-ից 5 դարձնելու որոշումը, որը վերաբերում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի, որակավորման փլեյ-օֆֆ փուլի, ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին։

©2020 Armenian Soccer